«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Իրականության գումարելիներն ու հանելիները

Իրականության գումարելիներն ու հանելիները
23.05.2023 | 22:42

Մի քանի առանցքներ կան, որոնք պարտադրված են ներկա մարդուն։

Մեկ առանցքը մարդ-սրիկա առանցքն է:

Մյուսը՝ մարդ-պնակալեզն է:

Մյուսը՝ մարդ-փալասը։

Այլ առանցքներ էլ կան, բայց այս 3-ը հիմնականն են։

Հակադիր բևեռներում եղած մարդն ու սրիկան սուբյեկտային են, պնակալեզն ու փալասը ապասուբյեկտային են։

Ինչ-որ պահի սրիկան ևս կարող է դիտավորյալ անցնել պնակալեզի կամ փալասի կարգավիճակի, բայց մարդը ոչ մի անցման ենթակա չէ։

Պաշտոնյան դրված է մամլիչի տակ, ստիպված է ենթարկվել վերից եկող հրահանգին, բայց մարդ մնալ, այսինքն, տեղավորվել վերը նշված առանցքներով կազմված եռաչափ տարածության մեջ՝ կամ մոտ մարդուն, կամ էլ այս կամ այն չափով հեռացած՝ որպես սրիկա, որպես պնակալեզ ու որպես փալաս։

Հայերեն ասած՝ դե բոլորս էլ մարդ ենք

Իսկ հայաստանյան իրականությունը, իհարկե, մարդուն լիարժեքորեն բացառող համակարգ է՝ առանցքներն էլ ավելի շատ են ու ֆանտաստիկ։

Կա մարդ-էշ առանցքը, մարդ-փալանը, մարդ-պլինտուսը, մարդ-անասունը, մարդ-բորենին, մարդ-միլիցեն, մարդ-ԲՏ-ն։

Մի հարյուր հատ էլ կլինեն, դե արի ու մարդ մնա։

Արա Հարությունյան

Դիտվել է՝ 3702

Մեկնաբանություններ